Հայաստանից փորձում է արտագաղթել բնակչության մեծ մասը։ Եթե այսպես շարունակվի, ապա քսան տարի անց մեր երկրում կմնա մինչև ութ հարյուր հազար մարդ, իսկ սա նշանակում է բյուջեի կտրուկ անկում, երկրի պաշտպանության համար զինվորների անհրաժեշտ քանակի պակասություն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հարևանը շարունակում է ոչ միայն գնել նորագույն զինատեսակներ, այլև հրթիռների և նման մի քանի այլ գործարաններ է կառուցում, իսկ գուցե արդեն կառուցել է, ապա մեր երկրի գոյության միակ հույսը մնում են ոչ թե մարտունակ զինված ուժերը, այլ Էլիտայի, Ռուսաստանի կամ միջազգային հանրության քմայքը․․․ Հայ ժողովուրդն ունեցել է երեք իսկական և քողարկված թշնամի իր ամբողջ պատմության ընթացքում՝ նյութամոլությունը, եսասիրությունը և Եվրոպան, որը ժամանակին, կիրառելով քաղաքական կուսակցությունների ներդրման «տեխնոլոգիան», այն օգտագործեց և շարունակում է օգտագործել ամբողջական երկրներ կազմաքանդելու նպատակով։ Սակայն այսօր նույն Եվրոպան ընկել է այն ծուղակը, որտեղ իր քմայքներով հայտնվում էին տարբեր երկրներ․․․ Ինչևէ, վերոհիշյալ երեք գործոնները կատարեցին իրենց ավերիչ գործը նաև այսօր, երբ թվում էր, թե նոր սերունդը լավ ուսումնասիրել է պատմության դասերը․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: