Եղբայրնե՛ր, երեխայի պես մի՛ մտածեք. երեխաների պես եղեք միայն չարություն խորհելու մեջ, իսկ դրանից դուրս՝ խորհեցե՛ք հասուն մարդու պես։ Օրենքի գրքում գրված է.
«Օտար լեզուներով խոսող մարդկանցով,
օտարների շուրթերով եմ խոսելու այս ժողովրդի հետ, և դարձյալ չեն լսելու ինձ»,- ասում է Տերը։
Նշանակում է՝ անծանոթ լեզուներով խոսելը մի նշան է ոչ թե հավատացյալների, այլ անհավատների համար, մինչդեռ մարգարեական պատգամախոսությունը անհավատների համար չէ, այլ հավատացյալների։ Պատկերացրե՛ք մի պահ, որ ամբողջ եկեղեցին մեկտեղ հավաքվի, և բոլորն էլ սկսեն խոսել լեզուներով. եթե պատահի, որ անհավատներ կամ անտեղյակ հավատացյալներ ներս մտնեն, չե՞ն ասի՝ «Գժվե՞լ եք»։ Մինչդեռ եթե պատահի, որ մի անհավատ կամ մի անտեղյակ հավատացյալ ներս մտնի այն ժամանակ, երբ բոլորն էլ Աստծու պատգամներն են հռչակում, նա այնպես կզգա, թե այդ պատգամներով իր հանցանքներն են հանդիմանում և քննում, իր սրտի գաղտնիքներն են երևան գալիս, ուստի և նա գետին կխոնարհվի ու երկրպագություն կանի Աստծուն՝ խոստովանելով, թե՝ «Արդարև Աստված ներկա է ձեր մեջ»։
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 14:18-25)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.zargaryan/posts/1809400702420367
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել