Վերջին ժամանակներս Սելին Դիոնը շփոթեցնում է իր երկրպագուներին: Երգչուհին ավելի հաճախ է սկսել հասարակության մեջ հայտնվել գայթակղիչ և «կանչող» հագուստներով: Ավելին՝ վերջերս 49-ամյա երգչուհին իրեն թույլ է տվել մերկ լուսանկարվել սնդուսափայլ ամսագրի համար: Իսկ սյժմ նա թեթև սիրավեպ է սկսել իր խմբի երիտասարդ պարողի հետ:

Թեև երգչուհին հավաստիացնում է, որ ինքն ու Պեպե Մունոսը սոսկ ընկերներ են, զույգի պահվածքը այլ բանի մասին է վկայում:

Սելինը որոշել է դադարեցնել Եվրոպայում համերգային շրջագայությունը և Մունոսի հետ մեկնել է Փարիզ: Ընդ որում, Պեպեն նրան ուղեկցում է ամենուրեք: Նրանք քայլում են քաղաքում ձեռք ձեռքի, իսկ երեկոյան երկուսով ընթրում ռեստորաններում՝ մոմերի լույսի ներքո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել