Նազենի ջան, մենք իհարկե հասկացել ենք, որ կիրթ աղջիկ ես, որ սիրում ես գրքեր կարդալ, բայց բայց բնավ պետք չէ բռնաբարել հանրային գիտակցությունը՝ ամեն անգամ այդ ամենը մատնանշելով, առավել ևս, որ դա գնալով աբսուրդի թատրոն է հիշեցնում, ու առավել ևս, երբ կարդալ սիրող մարդիկ սովորաբար ավելի զուսպ են, ավելի ծանրակշիռ, իսկ քո՝ օդում, ջրում ու ցամաքում գիրք կարդալու նկարները, մեղմ ասած, լուրջ չեն: Ասենք լոգարանում՝ վաննայի մեջ պառկած կարդայիր, մի տեղ ասեինք՝ հա, աղջիկը չի դիմանում այդ քաղցին ու կարդում է անգամ լոգանք ընդունելիս, բայց ծովո՞ւմ, ջրի մեջ կանգնա՞ծ: Մտածում եմ՝ ի՜նչ լավ է, որ կարդալու չափ շատ շախմատ խաղալ չես սիրում, թե չէ «ջրային շախմատ» ասվածը վերջապես կկարողանայինք տեսնել քո կատարմամբ։ Լուրջ, դու գնացել ես ծով, որ լողազգեստով կանգնես ջրի մեջ ու գիրք կարդա՞ս: Կներես ոչ գրական բառապաշարիս համար, բայց քուա՛նշ: Կեղծ ա, Նազելի ջան: Ու առհասարակ, եթե ուզում ես տեսնել, թե որքան կեղծ է քո ստեղծած վիրտուալ կերպարը, կարող ես զուտ քո մեկնաբանություններն էլ կարդալ։ Բայց շողոքորթներինը չէ, որ ամեն գնով ուզում են քծնել ու նմանակել քո գրելաոճին։ Ես կարծում եմ, որ կարող ես ավելի պարզ էլ քեզ պահել վիրտուալ տիրույթներում, որովհետև, մեկ է, քեզ սիրում են, իսկ այ այսպիսի քյանդրբազությունները, ընդհակառակը, դարձնում են քեզ ծաղրի ու հեգնանքի առարկա։ Այնպես որ, հորդորում եմ դադարեցնել ծովընթերցանություններն ու այլ թիթիզությունները և թեթև տանել փառքի բեռը։
Հ․Գ․ Զուտ տեխնիկական մի սպռավոչկա․ էդ արևի տակ ծովում, թե ծովից դուրս մի քանի րոպեից ավել դժվար է կարդալ։ Պետք չէ գրական ջիհադիզմությամբ զբաղվել ու արևային հարվածի շեհիդ դառնալ։