Մինչ մեզ բոլորիս համար դպրոց հասնելը իրենից ոչ մի դժվարություն չի ներկայացնում, աշխարհի շատ երկրներում չկան ճանապարհներ, որպեսզի երեխաները հեշտությամբ հասնեն դպրոց։ Որոշ քաղաքներում անգամ բացակայում են կամուրջները գետերի ու ձորերի վրայով, ուստի երեխաները ստիպված են լինում չափից դուրս վտանգավոր «ճանապարհներով» գնալ դպրոց։

Ահա, թե տարբեր երկրներում վաղ առավոտյան ինչպես են երեխաները հասնում դպրոց։

In the Central Kalimantan

Օդի աղտոտվածության պատճառով բոլորը ստիպված են դիմակներ կրել։

In parts of Cairo

Ահա, թե ինչ տեսք ունեն դպրոցական ավտոբուսները Կահիրեում․ երեխաների մի մասը գնում է դպրոց ավտոբուսի բեռնախցիկից կախված վիճակում։

In Sri Lanka

Շրի Լանկայում էլ աշակերտներն օգտագործում են շարժական կամուրջներ՝ փայտե նեղ կտորներ, որոնց միջոցով հատում-անցնում են ժայռերի արանքների խոր անդունդները։

About 13 miles awa

Ֆուկուսիմայի վթարված ատոմակայանից ընդամենը 13 մղոն հեռավորության վրա՝ երեխաները քայլում են դեպի դպրոց՝ տարածքում ռադիացիայի քանակը չափող սարքերի հենց կողքով։

About 600 miles south

Չինաստանի Ցզյանսի նահանգում ջրհեղեղները սովորական բան են։ Իսկ ծնողները սեփական միջոցներով փոքրիկ նավակներ են պատրաստում՝ երեխաներին անվտանգ դպրոց տանել-բերելու համար։
Crossing waterways
Ինդոնեզիայի Բանտեն գյուղի այս կամուրջը մի քնաի հարյուր տարեկան է ու երկար տարիներ առաջ փլուզվել է։ Այնուամենայնիվ, աշակերտներն այլ տարբերակ չունեն. ստիպված են դրա «վրայով» անցնել, որպեսզի կրթություն ստանան։
In other parts of the
Ինդոնեզիայի մեկ այլ գյուղում էլ նավեր գրեթե չկան և այդ պատճառով էլ տղաներն աղջիկներին զիջում են իրենց տեղերը և դպրոց գնում տանիքին կանգնած։
Others are
Իսկ այստեղ էլ դպրոց հասնելու համար միայն նավը բավական չէ։ Կարճ նավագնացությունից հետո երեխաները իրենց ճանապարհը շարունակում են հեծանիվով։
Other Philippine children
Ֆիլիպիններում էլ այս երեխաները իրենց ձեռքերով են պատրաստել այդ փոքրիկ լաստերը։
Sometimes the
Տեղացիները ձեռագործ ճոպանուղի են կառուցել՝ զիփլայն, որը միանգամից երեք-չորս հոգու անցկացնում է գետի մի ափից մյուսը։
Kids in the Saudi
Դեպի դպրոց՝ սարերի ու ձորերի միջով․ Սաուդյան Արաբիա։
Equally treacherous
Միայն պատկերացնելը, որ երեխաներն ամեն օր այս ճանապարհով են անցնում, ուղղակի սարսափելի է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել