Արամ Սարգսյանն, իր իսկ խոսքերը փաստացի հերքելով, ասում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելիս շտապել պետք չէ՝ բերելով փաստարկներ, որոնք կարող է և տեղին լինեին, եթե «ԵԼՔ»-ը մի 60 մանդատ ունենար ԱԺ-ում, ոչ թե 9: Նշելով, որ դեռ ուսումնասիրել է պետք հարցը, դրա հետևանքները և այլն: Մնում ա՝ հասկանանք՝ ինչու էր նա հրապարակավ միանում Էդմոն Մարուքյանի նախաձեռնությանը, եթե լավ չէր ուսումնասիրել հարցը: Ու լավ կլիներ հասկանալ նաև, թե ով է Արամ Սարգսյանին այդ հարցը լավ ուսումնասիրեցրել:

Մաղձը մի փոքր թեթևացրեց հենց Էդմոն Մարուքյանը, երբ տարօրինակ հակաբառիգության պոռթկման ընթացքում հայտարարեց, որ կառավարությունը չպիտի զիջման գնա օրինազանց տավուշցիների պահանջներին և պետք է շարունակի հետևողականորեն արգելել ապօրինի ծառահատումները:

Նույն երեկոյան կառավարությունը «Հրապարակ» օրաթերթի միջոցով փորձեց «ուխոդվել» պատասխանատվությունից՝ պնդելով, որ ընդվզման իրական պատճառը ոչ թե վարչապետն է այլ ոստիկնապետը, ում աշխատակիցները իբր թե ծեծի են ենթարկել ծառահատողներին: Իսկ այն փաստը, որ ճանապարհ փակողները նման բան չեն ասել՝ փոխարենը պահանջելով հենց վարչապետին, հեչ էական չէ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել