«Հայոց աշխարհ»-ը զրուցել է փաստա­բան Լևոն Բաղդասարյանի հետ՝ ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի «օպերացիայի» գործով դատավարությունների և դրանց բնականոն ընթացքը խոչընդոտող պատճառների վերաբեր­յալ: Ներկայացնում ենք հատված:
 
-Նախ ասեմ, որ տվյալ քրեական գոր­ծին տեղյակ եմ այնքանով, որքանով հետևել եմ մամուլին: Որպես քաղաքացի, իրավաբան, այս գործում միանշանակ տեսնում եմ առերևույթ հանցագործության տարրեր: Եթե մարդիկ մտնում են մի տա­րածք և զենքի ուժով պահանջներ ներկա­յացնում, դա շատ վատ նախադեպ է՝ վաղը նույն բանը կարող է լինել խանութներում, գործարաններում, Աստված մի արասցե՝ դպրոցներում և այլն:
 
Մյուս կողմից՝ երբ առերևույթ կատար­վում է հանցագործություն, և հանցագործ­ները «Ռոբին Հուդի» կարգավիճակ են ստանում, այսինքն՝ հերոսացվում են, այս­տեղ տեսնում եմ գլոբալ խնդիր, որի պա­տասխանը պետք է տա պետական լիազոր մարմինը, պետությունը, իշխանությունը: Սա նշանակում է՝ երկրում կա խնդիր, և կա այդ խնդրի հետ կապված ժողովրդի ոչ հա­մարժեք արձագանքը:
 
Ինչ վերաբերում է փաստաբանների հետ կապված արգելքներին, ինքս, իհար­կե, երբեք նման խնդրի չեմ բախվել, բայց դա կապ չունի, օրենքի ուժով փաստաբանն անձեռնմխելի է, երբ ոտք է դնում դատա­րան, նույնպիսի ուշադրության պետք է արժանանա դատական կարգադրիչի կող­մից, ինչ դատախազը: Երբ փաստաբանին ստուգում են, դատախազին չեն ստուգում, կամ մի փաստաբանի ստուգում են, մյուսին չեն ստուգում, այստեղ արդեն խախտվում է հավասարության սկզբունքը, ինչը անթույ­լատրելի է:
 
Ես դեմ չեմ զննելուն: Եթե կան կաս­կածներ, ինչու չէ՝ կարգադրիչները կարող են օրենքով սահմանված կարգով առան­ձին սենյակում որոշակի այլ գործառույթ­ներ իրականացնել, բայց չի կարելի ցու­ցադրաբար փորձել նսեմացնել մի անձի իրավունքը, երբ այդ անձը պաշտպանում է երրորդ անձի իրավունքները: Սա անընդու­նելի է և չի բխում արդարադատության շահերից:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել