Էսօր ահավոր նեղվել եմ մի դեպքից... Ուրեմն անցնում եմ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի մայթով, մեկ էլ տեսնեմ՝ մոտ երկուսից երկուսուկես տարեկան երեխա կանգնած սրտաճմլիկ լացում ա, ու մարդիկ լրիվ անտարբեր անցնում են էս երեխու կողքով, ու ոչ մեկ ոնց որ չնկատի... Մոտեցա, ասում եմ՝ ինչ ա եղել, ինչի ես լացում, զգացի անգամ նորմալ չի կարողանում խոսել, էնքան պուճուր ա, ասում եմ՝ մամադ ուր ա, լացում ա էլի, մի խոսքով թաթիկից բռնեցի, մոտեցա էդ կրպակոտ տեղերից մեկին, ասում եմ՝ մի լացի, ասա՝ ինչ ես ուզում, պաղպաղակ ուզեց, ասեցի չլացի, մինչև տեսնեմ ինչ ա լինում... էս ընթացքում արդեն մարդիկ զգում են, որ էս երեխեն կորել ա ու քար անտարբերությամբ անցնում են, անգամ մի կին էլ ասում ա՝ բալա ջան, ինչ գործ ունես, խալխի երեխա ա, թող գնա գործերիդ... Սենց կանգնել եմ էդ երեխու ձեռքից բռնած ու նայում եմ՝ մարդիկ անցնում են, գնում...իրանց համար մեկ ա... «Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով»... Մի խոսքով, Նարեկի ձեռքից բռնած մի հինգ րոպե քայլեցինք էդ կողմերում... Տեսա՝ մարդ չկա, վերցրի հեռախոսս, հավաքեցի ոստիկանության համարը, ասեցի ալո... Մեկ էլ մետրոյի կողմից եկող աղմուկից շրջվեցի, ու Նարեկի ուրախության ճիչից սիրտս սկսեց թրթռալ... Նրա մայրիկն էր... Ես ուրախ եմ, որ նրանք գտան իրար, բայց սարսափելի տխուր եմ... Լավ, էս ե՞րբ մենք դարձանք էսքան անտարբեր... Մեկս մյուսի, անգամ կյանքից դեռ ոչինչ չհասկացող երեխայի հանդեպ...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/GORCARARDZERAGIR/posts/426979704061814
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել