Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը խնամքի տակ կվերցնի մեծ պանդայի երկու ձագերի, որոնք օրերս լույս աշխարհ են գալու «Բովալ» կենդանաբանական այգում, որը գտնվում Է Ֆրանսիայի Լուար եւ Շեր դեպարտամենտում: Այդ մասին հայտնել է կենդանաբանական այգու մամուլի քարտուղար Դելֆին Դելորը՝ հանդես գալով RMC ռադիոկայանի եթերում:

Ենթադրվում Է, որ նախագահի տիկինը կստանձնի նորածիններին կենդանաբանական այգում պահելու հովանավորչական պարտավորություններ: Առաջին հերթին խոսքը վերաբերում Է կերի հետ կապված ծախսերին եւ անհրաժեշտության դեպքում բժշկական օգնություն ցուցաբերելուն: Մակրոնը նաեւ ամբողջական տեղեկատվություն կստանա իր խնամարկյալների առողջական վիճակի եւ կենդանաբանական այգում նրանց պահելու պայմանների վերաբերյալ:

Դելորը նշել Է, որ պանդայի ձագերի հայտնվելն իսկական պատմական իրադարձություն Է Ֆրանսիայի համար:

Էգ Խուան Խուանը եւ արու Յուան Ցզին, որոնց ինը տարին շուտով կլրանա, 2012 թվականի հունվարին Ֆրանսիայի կենդանաբանական այգի են բերվել Փարիզի եւ Պեկինի միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում:

«Երբ իմացանք, որ մեր կենդանաբանական այգում պանդայի ձագ Է հայտնվելու, մեր ուրախությանը սահման չկար, բայց երբ մի քանի օր առաջ սքրինինգը ցույց տվեց, որ երկվորյակներ են սպասվում, դա մեզ համար մեծ անակնկալ դարձավ»,-պատմել Է Դելորը:

Պլանավորվում Է, որ նորածինների անունները կդնի ՉԺՀ-ի առաջին տիկին Պեն Լիյուանը: Ֆրանսիական կենդանաբանական այգու եւ Չինաստանի միջեւ ստորագրված պայմանագրի համաձայն, ծնվելուց երկու-երեք տարի անց երկվորյակները պետք Է վերադարձվեն Չինաստանին:

«Բովալ» կենդանաբանական այգին, որն ստեղծվել Է 1980 թվականին, խոշորագույններից մեկն Է Եվրոպայում: Նրա 35 հեկտար տարածքի վրա ներկայում ապրում են շուրջ հինգ հազար տեսակի կենդանիներ, որոնցից շատերը համարվում են հազվագյուտ եւ գտնվում պահպանության ներքո:

Ֆրանսիայում պանդաներ չեն եղել այն պահից, երբ 2000 թվականին սատկեց Յեն Յեն արջը: Նրան Չինաստանի վարչապետ Չժոու Էնլայը Ֆրանսիայի նախագահ Ժորժ Պոմպիդուին Էր նվիրել 1973 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել