Tert.am-ը գրում է․

Դուբայում հրդեհ է բռնկվել աշխարհի ամենաբարձրահարկ բնակելի շենքերից մեկում, որը գտնվում է հանրահայտ Բուրժ Խալիֆա երկնաքերի և Դուբայ Մոլի հարևանությամբ, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

«Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հաջողությամբ տարհանել է շենքի բոլոր բնակիչներին, իսկ հրշեջներին գրեթե ամբողջությամբ հաջողվել է մարել կրակը», - հաղորդում է Dubai Media մամուլի կենտրոնը: Նախնական տվյալներով, հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր չկան:
Հրդեհը, ըստ ոստիկանության, սկսվել է իններորդ հարկում և տարածվել վերևի 4 հարկերում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել