2017-ին աշխարհում 36 մլն կույր մարդ կա: Այս թիվը 2050 թվականին կարող է հասնել 115 մլն-ի: Նման եզրակացության են եկել Lancet ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները, գրում է BBC-ն:
Հիմնականում, տեսողության կորուստը սպառնում է տարեց մարդկանց: Կույրերի ամենաբարձր տոկոսը Հարավային Ասիայում ու մերձհասարակածային Աֆրիկայում է բնակվում:
Ներկայումս տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց թիվը կրճատվում է, բայց քանի որ Երկրի բնակչությունը գնալով միայն աճում է, բնակիչներն էլ՝ ծերանում, գիտնականները կանխատեսում են, որ տեսողությունը կորցնողների թիվը գնալով աճելու է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։Նյութի աղբյուր՝ http://www.panarmenian.net/arm/news/245401/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել