Իրանցի լրագրողը, անդրադառնալով հայ-իրանական պատմական հարաբերություններին, նկատել է, որ Իրանի հարևան երկրների միջև շատ քիչ երկրների կարելի է առանձնացնել, որոնք Իրանի նկատմամբ ունեն բարիդրացիական և անկեղծ հարաբերություններ, ինչպիսիք նկատելի է Իրան-Հայաստան հարաբերություններում:
Էհսան Հուշմանդը նկատել է, որ Իրանի և միակ քրիստոնյա հարևան Հայաստանի միջև երբեք լարվածություն չի առաջացել, երկու երկրներն իրենց հարաբերությունները խորացրել են կառուցողական մթնոլորտում:
«Անցած տասնամյակների ընթացքում երկու երկրներում որոշում կայացնող որևէ պաշտոնյա, քաղաքական գործիչ չի կատարել այնպիսի քայլ, որը կհակասեր Իրանի և Հայաստանի շահերին: Երկու երկրները երբե՛ք թույլ չեն տվել, որպեսզի այլ ուժերը վնաս հասցնեն Իրանի և Հայաստանի շահերին»,- նկատել է Հուշմանդը:
Իրանցի լրագրողը, ակնարկելով պետական մակարդակով Ադրբեջանի իրականացրած հակաիրանական քայլերը, նշել է, որ, ի տարբերություն տարածաշրջանի շատ երկրների, Հայաստանում առկա է մամուլի ազատություն, լրատվամիջոցներն ու լրագրողներն իրենց գործունեության մեջ որևէ սահմանափակում չունեն, և այդ հանգամանքներում նկատելի է, որ հայ հասարակության, քաղաքական, մշակութային և գիտական շրջանակներում Իրանի նկատմամբ գերիշխում է դրական վերաբերմունքը:
Վերջում Էհսան Հուշմանդն անդրադարձել է նաև Իրանի և Հայաստանի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարին՝ կարևորելով Հայաստանի տարածքով իրանական գազը Եվրոպա արտահանումը: Իրանցի փորձագետը միևնույն ժամանակ իրանցի ներդրողների ուշադրությունն է հրավիրել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման վրա՝ շեշտելով դրա կարևորությունը երկու երկրների պետական շահերի տեսանկյունից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1461778420572827&set=a.166703606746988.44150.100002220482806&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել