Tert.am-ը գրում է.

Բյուջեով նախատեսված 3.2 տոկոս տնտեսական աճն ապահովելը միանգամայն իրատեսական է, կարծում եմ՝ 2017 թ. տնտեսական աճը հնարավոր է անգամ 4-4.5 %-ի սահմաններում լինի: Այսօր՝ օգոստոսի 3-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՊՏՀ դոցենտ, տնտեսական գիտությունների թեկնածու Ատոմ Մարգարյանը:

«Այս տարվա կեսի բարձր տնտեսական աճի ցուցանիշները՝ ծրագրվածից՝ 3.2-ի տոկոսից  գրեթե կրկնակի ապահովելը, այսպես ասած, փոքր բազայի ֆենոմեն է: Եվ այս տեսանկյունից՝ կանխատեսումները, որ դրված են բյուջեի հիմքում, միանգամայն իրատեսական և կատարելի են: Ավելին՝ եթե այս սցենարը շարունակվի, հնարավոր է աճը մինչև 4-4.5 տոկոս լինի»,- ասաց տնտեսագետը:

Մարգարյանը 2017 թ. առաջին կիսամյակի դրական միտումներից առանձնացրեց նաև տեսանելի ներդրումային աշխուժությունը: Ըստ նրա՝ ներկայիս կառավարության հիմնական բնութագրիչներից մեկը հենց սա է՝ անհատական աշխատանքը ներդրողների հետ: Տնտեսագետի կարծիքով՝ նախընտրական շրջանում 2017 թ.-ին 830-850 մլն դոլարի ներդրումների խոստումը նույնպես իրատեսորեն իրականացվում է: Հիմնական ներդրումները այս տարի արվել են հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեքստիլի արտադրության ոլորտներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել