Լավ, ես լրիվ լուրջ առաջարկում եմ էլ իրոք չքննադատել Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը գոնե մինչեւ ամսի 10-ը: Ես Երեւանում չեմ, իրականում չեմ պատրերացրել՝ ինչի մասին է խոսքը: Եթե սա՛ է, ապա իրոք լավ չի, որ մեր «20 հոգիանոց» ՀԱԿ-ով էսքան ժողովրդին հանկարծ վնասենք: Մի Ֆեյսբուքի էջ մարդ է հավաքված, սիրուն չէ, մեծավարի չէ քննադատել մի բան, որ դեռ, այսպես ասեմ, կայացման ճանապարհին է: Ոնց որ երեխու նեղացնես, ինքը հո չի՞ հասկանում՝ դու իրան ճիշտ բաներ ես ասում, կարծում է, թե անկապ նեղացնում ես իրեն: Սա քննադատության չի դիմանա, ավելի լավ է՝ մի քիչ դոբրիով, մեծի իրավունքով լռենք էս քանի օրը:

Լուսանկարները՝ Դերենիկ Մալխասյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել