Ադրբեջանում ընթացիկ տարվա հունվար-հուլիսին նավթային հատվածի հիմնական կապիտալում 4 մլրդ 334 մլն մանաթի ներդրում է կատարվել:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հաղորդմամբ` 2017-ի առաջին կեսին նավթային հատվածի ընդհանուր արտադրանքի ծավալը կազմել է 12 մլրդ 324,6 մլն մանաթ:
Կոմիտեի փոխանցմամբ` Նավթային հատվածի այս տարվա արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ եղել է 7,2 տոկոսով պակաս:
2017-ի առաջին կեսին Ադրբեջանի արդյունաբերական արտադրանքի 70,1 տոկոսը կազմել է հանքարդունաբերության ոլորտում տրված արտադրանքը:
2017-ի հունվարից սկսած Ադրբեջանը, հետևելով Նավթ արդյունահանող երկրների (OPEC) ծավալների նվազեցման պայմանագրին, սահմանել է օրական 793.3 հազար բարել արդյունահանման ծավալի սահմանաչափ: Արդյունահանվող նավթի 743,1 հազար բարելը կազմում է հում նավթը, իսկ 50,8-ը` կոնդենսատը: Ադրբեջանից օրական արտահանվում է 617 հազար բարել հում նվաթ, 50,8 հազար բարել` կոնդենսատ, 24,2 հազար բարել` տարբեր նավթամթերքներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: