Հուլիսի 27-ին Աբովյանում Արթուր Հարությունյանի (հայտնի որպես «Պալաչ») տան վրա կրակոցների փաստով հարուցվել է քրեական գործ:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ կրակոցների փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել.«Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով»:
Նշենք, որ նշված հոդվածը սահմանում է՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/08/02/palach/2448072
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



