Newmag-ը գրում է.
Yahoo! Labsի նախկին գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, բազմաթիվ ստարտափների (ZonaSpace, ShouldKnow.ru, Geek Picnic, HomeWork,HackDay) հիմնադիր Յուրի Լիֆշիցը ահա թե ինչ խորհուրդներ է տալիս այն մարդկանց, ովքեր ուզում են սեփական գործ սկսել, բայց չգիտեն, թե որտեղ գտնել բիզնես գաղափարներ:

ԱՊՐԵՔ ԱՊԱԳԱՅՈՒՄ

Քայլեք ժամանակին համընթաց, հետևեք ամենավերջին նորամուծություններին, կիրառեք ձեր կյանքում այն ամենը, ինչը դեռ երեկ գոյություն չուներ: Կարդացեք նոր հայտնագործությունների մասին: Ապագան ինքնագնաց մեքենաներինը, շարժական գաջեթներինն ու խելացի սարքերինն է:

Փորձեք պատկերացնել, թե ինչ սերվիսներ և ապրանքներ պետք է շրջապատեն դրանց:Հարցրեք ինքներդ ձեզ՝ «Ի՞նչ է լինելու ապագայում» և պատասխանեք, օրինակ,«Ապագայում բոլոր մեքենաները լինելու են էլեկտրական», «Ապագայում ոչ ոք կանխիկ գումարով չի վճարելու» և այլն: Իսկ հիմա մտածեք այն ընկերության մասին, որը հիմնադրելու եք հենց այդ ապագայում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել