- Լսեք որևէ ոգևորող բան
Պոդկաստներ կամ աուդիոգրքեր, սիրելի երաժշտություն կամ ռադիո, գտեք այն, ինչը բարձրացնում է տրամադրությունը, հետո աշխատանքը ավելի հեշտ կթվա: Եթե ստեղծարարությամբ ոլորտում եք աշխատում, փնտրեք ձեր ոլորտին առնչվող որևէ օգտակար բան:
Ինչ էլ ընտրեք, ճանապարհին հաճույքով անցկացրած ժամանակը կդառնա հաջող օրվա սկիզբ:
- Նամակները սևագրություն արեք
Շատերը չեն պատասխանում նամակներին, իսկ ծայրահեղ դեպքում սահմանափակվում են մեկ կամ երկու նախադասությամբ: Փորձեք աշխատանքի գնալիս սևագիր անել: Այդպես ժամանակ կունենաք հստակ պատասխանել և ճիշտ արտահայտել մտքերը: Տպագրական սխալները կուղղեք աշխատավայրում:
- Գրեք ձեր հաջողությունները
Անընդհատ շրջապտույտի մեջ լինելով մոռանում եք մեր փոքրիկ հաղթանակների մասին: Հետ թվում է, որ այդ օրը ոչնչի չենք հասել: Հիշեք, թե ինչ է ձեզ հաջողվել անել երեկ, ինչպիսի՞ ձեռքբերումներն են ձեզ ուրախացրել և գրեք դրանք: Այն կմոտիվացնի նոր հաջողությունների հասնել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ