ԱՄՆ սենատը հաստատել է Քրիստոֆեր Ռեյին Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնում։ Այս մասին հայտնում է CNBC-ն։
Համաձայն քվեարկության արդյունքների՝ 92 սենատոր աջակցել է նրա թեկնածությանը, իսկ 5-ը դեմ են քվեարկել, ևս 3-ը բացակա են եղել։ Առաջիկայում կհայտարարվի նրա երդմնակալության օրը։
Այսպիսով՝ Ռեյն այդ պաշտոնում փոխարինեց Ջեյմս Կոմիին, ով պաշտոնանկ էր արվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։
Հունիսին Թրամփը հայտարարել էր, որ առաջադրում է Ռեյին ՀԴԲ տնօրենի պաշտոնում, ով 2003-2005 թթ աշխատել է ԱՄՆ գլխավոր դատախազի օգնական։ Իր թվիթերյան էջում նա բնութագրել էր Ռեյին որպես մարդ՝ անբասիր հեղինակությամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



