Սկանդալը ռուս երգչուհի Յուլյա Սամոյլովայի շուրջ, ով բաց թողեց Կիևում անցկացված «Եվրատեսիլ-2017»-ը, ինչպես նաև Կիևում միջոցառման անցկացման նախապատրաստության ժամկետների ձախողումը, ստիպել են կազմակերպիչներին մի շարք փոփոխություններ մտցնել կանոնակարգում։ Այս մասին ասվում է Եվրոպական հեռաձակող միության կայքում։
Համաձայն նոր կանոնների՝ ազգային հեռարձակողներն այժմ չպետք է ներառեն իրենց պատվիրակություններում անձանց, որոնց մուտքը «Եվրատեսիլը» հյուրընկալող երկիր սահմանափակված է։
Հիշեցնենք, որ երգչուհուն թույլ չէին տվել մուտք գործել Ուկրաինա այն պատճառով, որ նա համերգով էր հանդես եկել Ղրիմում։
Փոփոխությունները վերաբերում են նաև «Եվրատեսիլի» նախապատրաստության գրաֆիկին։ Դա այն պատճառով է, որ ուկրաինական կողմը չէր կարողացել ժամանակի մեջ տեղավորվել։ Եվրոպական հեռարձակող միությունն իրեն իրավունք կվերապահի նման հապաղումների դեպքում փոխանցել մրցույթի կազմակերպման իրավունքն այլ հեռարձակողի։
Բացի այդ, կազմակերպիչները պահանջում են, որպեսզի պրոֆեսիոնալ ժյուրիի անդամները, ովքեր մասնակցում են մրցույթում հնչեցված երգերի գնահատմանը, լինեն բացարձակ անկողմնակալ։