Չինաստանն իր առաջին օտարերկրյա ռազմաբազան է բացել Ջիբութիում (Արևելյան Աֆրիկա), հայտնում է Korrespondent.net-ը՝ հղում անելով Reuters-ին:
Բազայում Չինաստանի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը կայացել է վաղ առավոտյան։ Արարողությանը մասնակցել են ավելի քան 300 զինծառայողներ ու նավաստիներ։
Արարողությունը նվիրված է եղել Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի 90-ամյակին։ «Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ բազան կառուցվել է տարածաշրջանի խաղաղարար գործողություներում չինացի զինվորականների մասնակցության, ինչպես նաև Աֆրիկայում և Արևմտյան Ասիայում մարդասիրական օգնության ցուցաբերման համար։
Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2017/08/01/%D5%89%D5%AB%D5%B6%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6/1294948
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել