Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտում նախօրեին տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից պատրաստված «Մի օր Կախեթում» վավերագրական ֆիլմի պրեմիերան:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամից հայտնում են, որ ֆիլմը ներկայացնում է Վրաստանի արեւելքում տարածված Կախեթ երկրամասի հայկական գաղթավայրերի համառոտ պատմությունը, ինչպես նաեւ անդրադառնում միայն մեկ օրվա ընթացքում այցելված նյութական մշակույթի մի քանի հուշարձանների վիճակին, որոնք ներկայացվում են վերջին երկու տասնամյակների ընթացքում կրած փոփոխություններով հանդերձ:
Առանձնապես մերկացվում է հայկական պատմական հուշարձաններն անհետացնելուն եւ կամ յուրացնելուն միտված վրաց հոգեւորականության հանցավոր գործելակերպը:
Ֆիլմի սցենարի հեղինակն է Սամվել Կարապետյանը, ռեժիսոր՝ Տրդատ Կարապետյան: Երաժշտությունը՝ Այդին Դավուդիի: