Panarmenian.net-ը գրում է.
Հ-ում 2017-ի հուլիս-օգոստոսին իրար հետևած մի քանի աղմկոտ միջադեպեր՝ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանությունը, որի համար ձերբակալվել է պաշտոնյայի կինը, Սևանում տեղի ունեցած կրկնակի սպանությունը ու Շամիրամ գյուղում տեղի ունեցած հրաձգությունը, կրկին ակտուալ դարձրեցին երկրում սպանությունների թվաքանակի ու դրա ռացիոնալ գնահատման հարցը։

ԱՎԾ տվյալներով, 2017-ի առաջին կիսամյակում սպանությունների ու սպանության փորձերի թիվը ՀՀ-ում նվազել է մոտ 1,5 անգամ․ 25 սպանություն ու 13 սպանության փորձ (ընդամենը՝ 38 միջադեպ) 2016-ի առաջին կիսամյակում սպանության 39 և սպանության փորձի 17 դեպքի (56 միջադեպ) դիմաց։

2016-ի արդյունքներով ՀՀ-ում 100 հազար բնակչի շնչով 0,83 սպանություն է տեղի ունեցել։ Համեմատության համար՝ ԵՄ-ում 2016-ին տեղի է ունեցել 2,7 սպանություն 100 հազար բնակչի հաշվով։ Սպանությունների ու սպանության փորձերի առավել մանրամասն վիճակագրությունն ըստ տարիների՝ ստորև բերված գծապատկերում:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել