Չինաստանը 12 կիլոմետր երկարությամբ թունել է կառուցում Չինական մեծ պարսպի տակ, որպեսզի արագընթացիկ երկաթուղի գցի Պեկինի եւ երկրի հյուսիսի Չզանցյակոու քաղաքի միջեւ՝ 2022 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերի կապակցությամբ:

Ինչպես գրում է «Ժենմին ժիբաո» թերթը, նախագիծը կսահմանի տեղադիրքի խորության նոր համաշխարհային ռեկորդ (432 մետր) եւ կդառնա ամենաերկար երկաթուղային թունելն Ասիայում:
Գնացքները կկարողանան այդ հատվածում զարգացնել ժամում մինչեւ 350 կիլոմետր արագություն: Թունելի կառուցումը թույլ կտա Պեկինի եւ Չժանցզյակոուի միջեւ ճանապարհի ժամանակը երեք ժամից կրճատել մինչեւ մեկ ժամ:

24-րդ Ձմեռային Օլիմպիադան տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 4-ից մինչեւ 20-ը Պեկինում, Յանցզինում եւ Չժանցզյակոուում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել