Ermenihaber.am-ը գրում է.
 Թուրքիայում որոշում է կայացվել քանդել պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանին պատկանող «Նիշանյան տներ» անվամբ հայտնի հյուրանոցային համալիրը:

Ըստ թուրքական «Gazetevatan» թերթի կայքի՝ որոշման համաձայն, այսօրվանից սկսած կապամոնտաժվեն Իզմիր նահանգի Շիրինջե գյուղում «բնապահպանական գոտում ապօրինի կառուցված» 22 շինություններ, որոնց շարքում  են  նաև «Նիշանյան տները»:

Բացի այդ քանդվելու են նաև Նիշանյանի և վերջինիս ընկերոջ՝ Ալի Նեսինի կողմից հիմնադրված՝ «Նեսին» ֆոնդին պատկանող 2 շինություն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել