Սարգիս և Մանո Գրիգորյանները ամառային հանգիստը կվայելեն մի փոքր ուշացումով` սեպտեմբերին զույգը կմեկնի Բուլղարիա, որտեղ կհամատեղի հանգիստն ու աշխատանքը։ Tert.am Life–ի հետ զրույցում Մանոն հայտնեց, որ այս տարի չէին նախատեսում մեկնել հանգստի, քանի որ աշխատանքը շատ է, ֆինանսական միջոցներն էլ հիմնականում ներդրել են իրենց բիզնեսում, սակայն Սարգիսը գործնական առաջարկ է ստացել Բուլղարիայում և որոշել են մի քանի օր էլ հանգստանալ։
«Ըստ էության` ստացվեց, որ Բուլղարիան ոչ թե մեր, այլ հանգամանքների ընտրությունն էր»,– ասաց պարուհին ու հավելեց, որ երեխաներին իրենց հետ չեն տանելու, քանի որ սեպտեմբերին սկսվում են դասերը, փոքրիկները չեն կարող բացակայել երկրից։
Փոքրիկների համար ծնողներն ամառային հանգիստ կազմակերպել են Եղվարդի իրենց ամառանոցում։ Ամառվա շոգ օրերին նրանք ընտանիքով տեղափոխվել են ամառանոց, իսկ Երևանի բնակարան կվերադառնան, երբ եղանակը հովանա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/am/news/2017/08/01/saqo/43188
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել