Եթե հայտնվել եք բոլորիս շատ ծանոթ մի իրավիճակում, երբ անսպասելիորեն հյուրեր են գալիս, իսկ հյուրասիրելու ոչինչ չունեք պատրաստի, LADYNEWS-ն առաջարկում է պատրաստել շատ համեղ և օրիգինալ տորթ` բաժակում: Պատրաստման ընթացքը ձեզնից կխլի ընդամենը 15 րոպե:
Անհրաժեշտ մթերքներն են`
Ալյուր`4ճ. գդալ
Շաքարավազ` 3ճ. գդալ
Ձու` 1հատ
Սերուցքային կարագ` 3ճ. գդալ
Կաթ` 3ճ. գդալ
Բուսական յուղ` 3ճ. գդալ
Պատրաստման եղանակը.
Մեծ բաժակի մեջ լցրեք ալյուրը, շաքարավազը, ձուն և լավ խառնեք: Ավելացրեք կաթը, հալեցրած սերուցքային կարագը և ձեթը: Այս ամենը լավ խառնեք մինչև միատարր զանգված ստանալը: Միկրոալիքայի վառարանում թխեք 2-3 րոպե մաքսիմում հզորության վրա:
Պատրաստի թխվածքի վրա կարող եք հալեցրած շոկոլադ լցնել կամ մուրաբա:
Բարի ախորժակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



