Երբեմն մանկահասակ աղջիկները ոչ գրավիչ արտաքին են ունենում իրենց հասակակիցների համեմատ, բայց դա ոչինչ չի նշանակում, ավելին, մեծանալով՝ նրանք անսպասելիորեն վերածվում են իսկական գեղեցկուհիների: Ներկայացնում ենք հայտնի մոդել Իրինա Շեյքի պատմությունը:

Իրինան ծնվել է 1986թ. հունվարի 6-ին բաշկիրական մի փոքրիկ ավանում: Ընտանիքը տեղափոխվել է հանքագործների քաղաք Չելյաբինսկ՝ ավելի լավ կյանքի փնտրտուքով:

Ընտանիքը կերակրելու համար Իրինայի հայրը առավոտից իրիկուն աշխատել է հանքում: Երբ Իրինան 14 տարեկան է եղել, հայրը մահացել է ծանր հիվանդությունից:

Թեկուզ հոր կենդանության օրոք Իրինան երջանիկ մանկություն չի ունեցել: Միայն պատանեկան տարիքում նա սկսեց գնահատել իր բարձր հասակը և ծնողներից ժառանգած հետաքրքիր արտաքինը:

Դպրոցում նրան հաճախ ծաղրել են՝ անվանելով «փայտ», «մայիսյան ծառ», «չունգա-չանգա»: Նա հաճախ էր արցունքներն աչքերին տուն վերադառնում: Անճոռնի ճուտիկի մասին պատմություններն էլ չէին օգնում, որ Իրինան հանգստանա և տխրությունը փարատելու համար նա սկսեց զբաղվել երաժշտությամբ:

Իր ձախլիկ լինելը Իրինան նույնպես թերություն էր համարում՝ ստիպված լինելով անընդհատ լսել ուսուցիչների նախատինքները: Նա միշտ ստիպված է եղել ապացուցել, որ ինքը մյուսներից ոչնչով պակաս չէ: Շուտով Իրինայի կյանքը հիմնովին փոխվեց:

Դպրոցն ավարտելուց հետո Իրինան մեկնում է Չելյաբինսկ՝ ավագ քրոջ մոտ, ընդունվում տնտեսագիտական քոլեջ և սկսում հաճախել մոդելային ստուդիա: Ահա այստեղ էլ նա ամբողջովին բացահայտում է իրեն:

Ավելի համարձակություն ձեռք բերելով՝ Իրինան մասնակցում է տեղի գեղեցկության մրցույթին և հաղթող ճանաչվում: Այնուհետև Իրինան Մոսկվայում է մասնակցում գեղեցկության մրցույթի և նույնպես հաղթող է ճանաչվում: Նրան անմիջապես նկատում է Գիա Ջիկաձեն, որ զբաղվում էր մոդելների կարիերայի պրոդյուսերությամբ:

Մի քանի շաբաթ անց Իրինան արդեն հաջողությամբ սկսեց աշխատել Եվրոպայի հեղինակավոր նորաձևության հարթակներում: Սակայն նրա համար հեշտ չէր. օտար լեզվի չիմացությունը և մասնագիտական հարուստ անցյալի բացակայությունը բամբասանքների առիթ էին դարձել մոդելային ոլորտում:

Իրինան, սեղմելով ատամները, համառորեն առաջ էր գնում, և շուտով նրան բոլորը սկսեցին նախանձել:

Այսօր Իրինան ամենամեծ պահանջարկ ունեցող մոդելներից է: Նրա անձնական կյանքը, ճիշտ է, չստացվեց հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հետ, փոխարենը Իրինան ամուսնացավ հայտնի դերասան Բրեդլի Կուպերի հետ: 2016թ. նրանք ճոխ հարսանիք արեցին, 2017թ. ծնվեց նրանց դուստրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել