Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու մրցապայքարին միացել է նաեւ Մադրիդի «Ռեալը»: Շվեյցարական ինտերնետային կայքերից մեկը տեղեկացնում է, որ Մխիթարյանի խաղով հիացած է ինքը` արքայական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն: Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալացի մասնագետը ցանկանում է ձեռք բերել տաղանդավոր ֆուտբոլիստին՝ այդպիսով տրորելով կատալոնյան «Բարսելոնայի», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի» եւ մյուս գրանդ ակումբների քթերը:
Աղբյուրը՝ aravot.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



