Tert.am-ը գրում է.
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում օգոստոսի 2-ին կմեկնարկի Անդրիաս Ղուկասյանի դատավարությունը:
Քրեական գործը դատարանը ստացել է հուլիսի 12-ին, և գործը մակագրվել է Վարդան Արմենակի Գրիգորյանին:
Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ինչպես նաև 2016թ. հուլիսի 17-ին նախորդ տարվա հուլիսյան դեպքերի ժամանակ Մ. Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված զինված խմբին միանալու փորձի, ինչպես նաև «զինվելու, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրելու, պահելու և խմբի անդամների հետ համակատարմամբ զավթածն ու պատանդներին պահելու փորձերի մեջ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



