Այս ճանապարհը հնարավոր բոլոր միջոցներով պետք է շատ արագ կառուցել, որպեսզի ոչ միայն հետ չմնանք մրցակցությունից, այլև կարողանանք հայտնվել նպաստավոր վիճակում:
Խնդիրն այն է, որ գրեթե նույնպիսի ճանապարհ ներկայումս կառուցվում է Թուրքիայի կողմից:
Համենայն դեպս, Բայազետ-Կարս ճանապարհահատվածի գերակշիռ հատվածում իրականացվում էին լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքներ, ինչը, մեծ հաշվով, դառնալու է «Հյուսիս-Հարավի» մրցակիցը՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ:
Եթե ուշանանք, Պարսից ծոցից, ինչպես նաև Իրանից Սև ծով ընկած հատվածը կարող է անցնել ոչ թե «Հյուսիս-Հարավ»-ով, այլ վերը նշված ճանապարհով, իսկ դա նշանակում է, որ ամբողջությամբ կիմաստազրկվեն արդեն իսկ իրականացված աշխատանքները, կատարված ներդրումներն ու ներգրավված վարկային միջոցները... ու մենք դարձյալ կհայտնվենք կոտրած տաշտակի առաջ...
Մենք հապաղելու իրավունք ուղղակի չունենք...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=674751659393475&id=100005759414165¬if_t=close_friend_activity¬if_id=1501482113573877
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել