Հայաստանում, Ռուսաստանում և ամբողջ աշխարհում նշում են մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը: Այվազովսկու կտավների ամենամեծ հավաքածուն պահվում է Պետերբուրգի Ռուսական թանգարանում, մեծ հավաքածու կա նաև Հայաստանի Ազգային պատկերասրահում:Առաջին ծովանկարները Այվազովսկին վրձնել է դեռ Պետերգուրգի գեղարվեստի ակադեմիայում ուսանելու տարիներին: 1838-ին Այվազովսկին մեկնել է Ղրիմ, որտեղ ծանոթացել է Ռուսաստանի ապագա հերոսների՝ Նախիմովի, Լազարևի, Կոռնիլովի հետ, ինչն իր ազդեցությունն է թողել նկարչի վրա՝ ծովային էտյուդներից ծնվել են ծովամարտեր պատկերող կտավները:
Ղրիմի Թեոդոսիա քաղաքի համար Այվազովսկին ոչ միայն խորհրդանիշ էր, այլ իսկական հայր. Նրա ակտիվ աջակցությամբ են կառուցվել նավահանգիստը, երկաթուղին, լուծվել է ջրամատակարարման հարցը: Այվազովսկին վախճանվել է 1900-ին՝ շրջապատված մերձավորներով և հարազատներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։