Armsport.am-ը գրում է.
 Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրուց է տվել «Ամերիկայի Ձայնի» ռուսական ծառայությանը:

Ֆուտբոլիստը խոսել է Չեմպիոնների միջազգային Գավաթ ընկերական մրցաշարի վերջին` «Բարսելոնայի» հետ խաղի, ինչպես նաև օգոստոսի 8-ին ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի` «Ռեալի» հետ Մակեդոնիայում կայանալիք խաղից ունեցած սպասելիքների մասին.

«Չհաջողվեց հաղթել «Բարսելոնային», բայց կարևորը` վնասվածքներ չկան: Նախքան Մադրիդի «Ռեալի» հետ ՈւԵՖԱ-ի Սուպերագավաթի խաղը, մենք ունենք ևս երկու ընկերական հանդիպում: Հուսամ` այդ խաղին կմոտենանք օպտիմալ մարզավիճակում:

Դեռևս ունենք 10 օր մրցաշրջանը լավ մարզավիճակում սկսելու համար: Կարծում եմ` մարզիչը կասի, թե ինչ է պետք անել «Ռեալի» հետ այդ խաղին լավ պատրաստվելու համար: Բոլորը գիտակցում են, որ դա շատ կարևոր խաղ է: Հաղթանակի պարագայում` տիտղոս ես նվաճում»,- ասել է Մխիթարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել