Իմ կարճ խելքով ես այսպես եմ հասկանում. եթե պետությունն իր ռեզիդենտ կազմակերպությանն ինչ-որ բան է շնորհում (տվյալ դեպքում՝ թռիչքների իրականացման թույլտվություն), ապա այն հասարակությունից գաղտնի պահվելու իրավունք չունի, և որպես առևտրային գաղտնիք դիտարկվել չի կարող: Այլապես մենք ստիպված ենք լինելու փոխել ՀՀ Սահմանադրության անփոփոխ՝ 1-ին և 2-րդ հոդվածները «…ժողովրդավարական, … իրավական պետության», «իշխանությունը ժողովրդին պատկանելու» և «որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից իշխանությունը յուրացնելու» առումներով:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/4430851100341?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



