Բռնության ենթարկված կնոջ կողմից ամուսնու սպանության գործի քննարկման ընթացքում կարծես մի կարևոր հանգամանք դուրս է մնացել ուշադրությունից: Կինը դիմել է ինքնադատաստանի, քանի որ պետությունը նրան չի պաշտպանել: Ընտանեկան բռնության քննվող գործերն ապացուցում են, որ պետությունը չի կատարում իր դրական պարտականությունը և չի պաշտպանում կանանց բռնությունից: Այնպես որ, տեղի ունեցածն ինչ-որ իմաստով նաև բնական է: Երբ չի գործում օրենքը, մարդիկ դիմում են ինքնադատաստանի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: