Քաղաքականությունը փող է և հակառակը․․․ Սակայն այս պարզ ճշմարտությունը չի վերաբերում մեր իշխանություններին, քանզի նրանք երկրի արտաքին բոլոր խնդիրների լուծման համար ակնկալում են աշխարհի արդար ու անկողմնակալ վերաբերմունքը։ Եթե մեր իշխանություններն արդար ու անկողմնակալ վերաբերմունք դրսևորեին ներքին ոլորտում, ապա նրանց «միամտությունը» կարելի էր հասկանալ, բայց իրականությունը հակառակ փաստի մասին է վկայում․․․ Ոչ մի պետություն չի կարող որևէ հարց լուծել առանց մեծ գումարների։ ԵՎ քանի որ մեր իշխանությունները չեն ուզում փող ծախսել արտաքին քաղաքականության ոլորտում, բնականաբար, ապավինում են մի երրորդ ուժի, որը իբր թե պարտավոր է լուծել իրենց հարցը․․․ Բայց սա անհնար բան է։ Այսօր Ռուսաստանն է, վաղը կարող է լինել մի ուրիշ երկիր։ Խնդիրն ամենևին չի փոխվում․․․ Հակառակը, հենց այդ պատճառով էլ մեր իշխանությունները չեն դառնում գործընկեր քաղաքականության ոլորտում․․․ Ամեն տեղ էլ «լուրջ» ընկերները խուսափում են աղքատ գործընկերոջից․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել