168.am-ը գրում է.
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Սանկտ Պետերբուրգում ահաբեկչական ակտեր նախապատրաստելու համար Կենտրոնական Ասիայից ներգաղթած 7 անձ է ձերբակալել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հուլիսի 28-ին կենտրոնասիական տարածաշրջանից ներգաղթած՝ 7 անձից բաղկացած խումբ է ձերբակալվել: Նրանք կասկածվում են Սանկտ Պետերբուրգում ահաբեկչական ակտեր նախապատրաստելու մեջ», – ասվում է Անվտանգության դաշնային ծառայության հայտարարության մեջ:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/07/28/824786.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



