Որոշ մարդիկ կարծում են, որ այժմ աշխարհը գլխի վրա շուռ է եկել ու խենթացել է։ Բայց ինչպիսի՞ն է այն եղել մի քանի տասնամյակ առաջ։ Մարդկության պատմության մեջ բազում տարօրինակ բաներ են տեղի ունեցել. դրանցից մի քանիսը նույնիսկ նկարահանվել ու արձանագրվել են։ Եթե կարծում եք, որ այսօր մարդիկ խենթ բաներ են անում, ուրեմն՝ ուշադիր նայեք այս նկարներին։

Ալֆրեդ Հիչքոքն իսկապես տարօրինակ մարդ է եղել։ Նկարում նա սև թեյ է ըմպում առյուծի հետ։

1942 թվականին զուգագուլպաներ չկային, որովհետև դրանցից բանակի համար օդապարիկներ էին պատրաստում։ Մինչդեռ այս կանայք գիտեին ինչ անել. նրանք պարզապես ոտքին զուգագուլպա էին նկարում։ Հանճարեղ է, ինչ խոսք։

Տարիներ շարունակ մարդիկ երազել են շարժական տեխնոլոգիաների մասին։ Այս տարօրինակ տեսքով սարքը 1967 թվականին շարժական հեռուստացույց ստեղծելու անհաջող փորձ էր։

Միշտ չէ, որ կարելի է տեսնել գեղեցիկ կանանց այս կերպ ուտելիս։ Այս երեք աղջիկները մասնակցում են սպագետիի մրցույթի, որ կոչվել է «Մակարոնի»։

Գիտե՞ք՝ ինչի համար է այս մարդը նստած 20-ականների ոստիկանական մեքենայի դիմաց. ավտովթարներն ու վրաերթերը կանխելու համար։

Ինչպես երևում է, 20-ականները հիանալի նորամուծությունների ժամանակաշրջան են եղել։ Այս կանայք կրում են փայտե լողազգեստ։ Նույնիսկ մեր օրերում դիզայներների մտքով չի անցել այսպիսի բան ստեղծել։

Զվարճալի տեսքով այս սարքերն իրականում նախատեսված են՝ ցույց տալու՝ որ կողմից են գալիս թշնամու ինքնաթիռները։

Իսկ Դուք կցանկանայի՞ք ունենալ շարժական սաունա։

Այս տարօրինակ սարքը նախատեսված է եղել կանանց ոտքերի ճարպը վերացնելու համար։ Այն ստեղծվել է 1936 թվականին։

Այս մարդիկ լիովին հասկանում էին ֆուտբոլի ժամանակ պաշտպանվելու անհրաժեշտությունը։ 1912 թվականին արված այս լուսանկարում փորձարկում են սաղավարտը։

Թվում է՝ անձրևները Փարիզում 1924 թվականին մեծ անախորժություններ են առաջացրել։ Փարիզի մարդիկ աթոռներով կամուրջ են սարքել, որպեսզի չթրջվեն։

Շվեդիայում իրական քաոս էր, երբ երթևեկությունը դարձավ աջակողմյան։



