Tert.am-ը գրում է.

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով երկու անձ ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս պահին չեն հրապարակվում: 

Ավելի վաղ, ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ - հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել էր Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել