Newmag-ը գրում է.
 Հանգիստ պլանավորելիս երբեք չի կարելի մոռանալ այն մասին, որ ոչ բոլոր տուրիստական գործակալություններն են առաջնորդվում «լավագույնը՝ հաճախորդին» կարգախոսով: Տուրիստական գործակալություն ընտրելիս անպայման հաշվի առեք նրա ունեցած հեղինակությունն ու փորձը, թեև հաճախ դա էլ բավարար չէ տհաճ իրավիճակներից խուսափելու համար: Եվ այսպես, ինչ անել, որպեսզի հանգիստը չփչանա տուրիստական գործակալության չափազանցված գովազդի ու անփութության հետևանքով:

ԹԵԺ ՈՒ ՎԱՌՎՈՂ ՏՈՒՐԵՐ

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են տուրիստական գործակալություններն առաջարկում թեժ, վառվող, աննախադեպ և այլ գրավիչ անուններով տուրեր, թե՞ քիչ գումար ծախսելով հագնստանալու գայթակղությունն ավելի ուժեղ է: Չէ՞ որ «վառվել» կարող է ﬕայն վատ սպասարկումով կամ պայմաններով հյուրանոցը: Բարձր վարկանիշ ունեցող տուրիստական գործակալությունները երբեք չեն առաջարկում նման տուրեր: Բացի այդ, «վառվող» տուր անվան տակ Ձեզ կարող են վաճառել իրական արժեքով և անգամ ավելի բարձր գնով տուրը:

ՕՐԵՐԻ ՔԱՆԱԿ

Ճանապարհորդները հաճախ միամտաբար կարծում են, որ տուրիստական 1 շաբաթը հենց 7 օրն է: Իրականում տուրերը հաշվարկվում են՝ ըստ հյուրանոցում անցկացված գիշերների քանակի: Այնպես որ, ﬕշտ ճշտեք հանգստավայր հաշվարկվում են՝ ըստ հյուրանոցում անցկացված գիշերների քանակի: Այնպես որ, ﬕշտ ճշտեք հանգստավայր ժամանելու և այնտեղից վերադառնալու հստակ ժամանակը: Այսպիսի անհամապատասխանության պատճառով կարելի է հանգստի 1-2 օրը կորցնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել