«Բանան ու կաթնաշոռ, և նիհարելն ապահովված է: Այդպիսի դիետան ցածր կալորիական է: Դրա ընթացքում դուք կարող եք 4 օրում ազատվել 3 ավելորդ կիլոգրամից: Այն պահելու առավելագույն ընթացքը կարող է ավելացվել մինչև 7 օր»,- հայտնում է direct-press.ru-ն:

Դիետայի երկու բաղադրիչները լավ հագեցնում են օրգանիզմը, քանի որ պարունակում են վիտամիններով հանքային նյութեր և մեծ քանակությամբ կալցիում: Այս դիետան շատերն օգտագործում են ոչ միայն նիհարելու, այլև օրգանիզմը վնասակար նյութերից մաքրելու համար:

Կաթնաշոռի ու բանանի դիետան բավական պարզ է: Առաջին և երրորդ օրը պետք է սնվել կաթնաշոռով ու մրգերով, երկրորդ և չորրորդ օրերին պետք է օգտագործել բանան և սպիտակուցների բարձր պարունակությամբ մթերքներ:

Այս դիետայի ընթացքում խորհուրդ է տրվում մեծ քանակությամբ հեղուկ խմել: Դա կարող է լինել չգազավորված հանքային ջուր կամ կանաչ ոչ քաղցր թեյ: Առավելագույն արդյունքի հասնելու համար կարելի է համատեղել դիետան և ֆիզիկական վարժությունները:

Նման սննդակարգը կարելի է կրկնել ամիսը մեկ անգամից ոչ հաճախ: Այդ պայմանը խախտելու դեպքում օրգանիզմը կարող է վնասվել: Դիետան լավ տանելի է, բայց այն խորհուրդ չի տրվում առաջին անգամ դիետա պահողին:

Պետք է առանձնացնել կաթնաշոռի և բանանի օրվա սննդակարգը: Կաթնաշոռային օրերը պետք է այսպիսին լինեն՝ նախաճաշին ուտել մեկ գրեյպֆրուտ, մեկ բաժին կաթնաշոռ (մոտ 120 գրամ): Ճաշի ժամանակ պետք է ուտել մի կտոր սեխ և նույնքան կաթնաշոռ: Ընթրիքը պետք է ունենա նախաճաշի բաղադրությունը: Բանանի օրվա դիետան այսպիսին է՝ նախաճաշը պետք է կազմված լինի բանանից և մի բաժակ անյուղ կաթից: Ճաշին պետք է ուտել մեկ բանան և մեկ խաշած ձու: Ընթրիքը պետք է կազմված լինի անյուղ մսի մեկ բաժնից (մոտ 200 գրամ) և երկու բանանից:

Բանանի և կաթնաշոռի օրերը պետք է հերթագայել, որպեսզի սննդակարգն ավելի հավասարակշռված լինի: Ցանկալի է սկսել կաթնաշոռի օրվանից, ավարտել բանանի օրով: Դիետայի ընթացքում դուք հագեցվածության զգացում կունենաք բանանի հաշվին և թեթևություն ու էներգիայով լի զգացողություն՝ անյուղ կաթնաշոռի հաշվին:

Մթերքների շարքում, որոնք պետք է բացառել, առաջին հերթին պետք է նշել աղն ու շաքարը, հրուշակեղենը, ալյուրով մթերքները: Ցանկացած ալկոհոլ ևս պետք է բացառել: Ըմպելիքներից պետք է օգտագործել հանքային ջուր, երբեմն կարելի է առանց շաքարի կանաչ թեյ խմել:

Դիետան հակացուցումներ չունի, բայց վատ ինքնազգացողության կամ առողջական խնդիրների դեպքում լավ կլինի այն հետաձգել: Ամեն դեպքում խնդիրներից խուսափելու համար լավ կլինի մասնագետի դիմել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել