Մանրամասներ չցանկացա ավելացնել, այն հույսով, թե չճանաչելու դեպքում ինտերնետում կփնտրեք ու կտեղեկանաք ավելին :)

1. Գարեգին Նժդեհ (Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան) (1886-1955)

«Եղի՛ր բացարձակ ...
Եւ ո՛չ մի զիջում: Յանցանք է չիջելը: Զիջել` նշանակում է թույլ լինել, ամօթալի պարտութիւն կրել...
Այսպէս է պատգամում իմ մարգարէն իր աստուածաշունչ խօսքը եւ հօգիս` նրա հրեղէն պատգամներին գերի, վեհօրէն իր թեւերն է պարզում»:
2. Վիլյամ Սարոյան (1908-1981)

«Կարևոր չէ, թե ինչ սխալներ կգործես կյանքում, մի վախեցիր գործած սխալների համար կամ նորերը գործելուց: Դու բարի սիրտ ունես, վստահիր սրտիդ, ունկնդրիր նրան և շարունակիր ճանապարհդ առանց կանգ առնելու: Եթե ընկնես, խաբված կամ հալածված ուրիշներից կամ ինքդ քեզանից, վեր կաց և ետ մի նայիր: Բազմաթիվ անգամներ պիտի պիտի ծիծաղես և բազմաթիվ անգամներ պիտի պիտի լաց լինես, այդ ծիծաղն ու արտասուքը շարունակ անբաժան պիտի լինեն իրարից: Քո կյանքում դու ոչ մի րոպե չես ունենա ստոր, նենգ կամ փոքրոգի լինելու…»:
3 . Վիկտոր Համբարձումյան (1908-1996)

«Հաջողությունը գիտության մեջ երեք բանի վրա է խարսխված՝ ընդունակություններ, հաջողություն և ամենակարևորը` աշխատանք: Ընդ որում, վերջինը մոտավորապես 90-95 տոկոսն է այդ ամենի մեջ»:
4. Սերգեյ Փարաջանով ( 1924-1990)

«Իմ ամբողջ կյանքը կառավարել է նախանձը: Ես նախանձել եմ գեղեցկությանը և դարձել եմ հմայիչ, նախանձել եմ խելացիներին և դարձել անսպասելի: Նախանձել եմ տաղանդավորներին և դարձել եմ հանճար»:
5.Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյան ( 1930-1993)

«Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Կարծում եմ, որ դա նրանից է, որ ես էլ նրանց եմ սիրում, յուրաքանչյուրին առանձնապես…»:
6. Արշիլ Գորկի Ոստանիկ Ադոյան (1904-1948)

«Մենք ապրեցինք ու վերապրեցինք այդ ամենը. թուրքերի ձեռքերը` ողողված մեր ժողովրդի արյամբ, կոտորածները եւ ցեղասպանությունը»:
7. Տիգրան Պետրոսյան (1929-1984)

«Շախմատը խաղի ձև է, բովանդակությամբ՝ արվեստ, իսկ խաղին տիրապետելու բարդությամբ՝ գիտություն»:
8. Շառլ Ազնավուր (1924թ.)

«Զարմանալի է, բայց իմ կյանքի աղքատության տարիները ամենաուրախ տարիներն էին, իսկ գուցե և զարմանալի չէ… Մենք երջանիկ էինք՝ չունենալով հատուկ նպատակներ, հարմարավետություն, իրեր՝ ոչինչ, միայն ծիծաղ ու փոխադարձ սեր»:
Հ.Գ.
Երկար տարիների կյանք Ձեզ, մեծագույն ՀԱՅ:
9. Քըրք Քրքորյան (1917 թ.)
«Ես տարբեր ոլորտներում եմ ինձ փորձել ու միշտ էլ մարդկանց հետ անկեղծ եմ եղել: Դա, կարծում եմ, դաստիարակվածության ու օրինավորության խնդիր է: Հասկացել եմ նաև, որ շփման ճիշտ ձևից մեծապես կախված է գործի հետագա ընթացքը: Երկու խոսքով իմ ուղին կարող եմ ձևակերպել այսպես. հաջողությունն ինձ ժպտացել է, որովհետև շատ եմ աշխատել»:
Հ.Գ. Օրինակելի մեծահարուստ և ՄԱՐԴ:
10. Անրի Վերնոյ (Աշոտ Մալաքյան 1920-2002):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել