168.am-ը գրում է.
Աֆղանստանի Ղանդահարի նահանգում առնվազն 40 ուժայիններ են զոհվել ռազմակայանի վրա թալիբների գրոհի ընթացքում, հաղորդել է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով մի աղբյուր։
Աղբյուրի տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 25-ի երեկյան Խաքրեզի գավառում, զինվորկանների եւ զինյալների միջեւ ընդհարումը տեւել է շուրջ հինգ ժամ: Ինչպես նշել Է հեռուստաալիքը, իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել միջադեպի մասին տեղեկատվությունը:
Վերջին ամիսներին Աֆղանստանում իրադրությունն զգալիորեն վատթարացել է: «Թալիբան» արմատական շարժումը, որն ավելի վաղ զգալի տարածքի էր տիրում երկրի գյուղական շրջաններում, հարձակում է ծավալել խոշոր քաղաքների վրա: Նաեւ երկրի տարածքում ուժեղացել է «Իսլամական պետության» ազդեցությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/07/26/823861.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել