358

«Reuters» գործակալությունը հայտնում է, որ հուլիսին կկայանա հաջորդ սերնդի Nexus 7-ի շնորհանդեսը։ Սպասվում է, որ զգալի արտաքին փոփոխություններ չեն լինի, և փոփոխությունների կենթարկվի սարքի միջուկը։ Պլանշետի արտադրությամբ կրկին կզբաղվի ASUS-ը։ Ամենայն հավանականությամբ Google-ը կհրաժարվի Nvidia-ի չիպերից հօգուտ Qualcomm-ի։

Իսկ ամենահետաքրքիրը կրկին գինն է։ Շշուկների համաձայն «բյուջետային» պլանշետի գինը կկազմի ընդամենը 149 դոլար, նախկին 199-ի փոխարեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել