Ինչ մեծ կարծիք ունի իր անձի մասին այս թուղթը փակցնողը: Փաստորեն ինքն իր ձայնը աղբ է համարում: Նմաններից ավելի շատ է պետք հեռու մնալ և ազատվել, քան աղանդներից: Չնայած մի աղանդ էլ սրանք են...
Հ.Գ. Նկարը անհաջող է ստացվել, քանի որ ձեռքի տակ ամենա հարմար լուսանկարող սարքը հեռախոսն էր: Այս թուղթը փակցված է Ավետիք Իսահակյանից մի փոքր ներքևում գտնվող աղբամանի վրա (02.04.2012) : Գուցե ուրիշ տեղ էլ կա...չեմ նկատել պարզապես:
Հ.Գ.Գ. Ի տարբերություն իրեն, ես իմ ձայնի արժեքը գիտեմ, հետևաբար նաև գիտեմ, թե որտեղ է այն հայտնվելու՝ ընտրատեղամասում դրված ցիվիլ ԸՆՏՐԱՐԿՂԻ մեջ: Իսկ ինքը թող աղբարկղը նետի... Ցավում եմ նմանների համար...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=300482483354449&set=a.113029195433113.12407.100001780998170&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել