Panarmenian.net-ը գրում է.
 Ռուսաստանցի դիզայներ Վարդուհի Նազարյանը գարուն-ամառ-2018 հագուստի հավաքածուն ստեղծել է՝ ոգեշնչվելով Սերգեյ Փարաջանովի երևանյան տուն-թանգարան այցելությամբ, գրում է ռուսական L՚OFFICIEL-ը:

Նշվում է, որ նոր հավաքածուի ստեղծման գաղափարը ծնվել է 2013-ին, երբ դիզայները Երևանում այցելել էր Փարաջանովի տուն-թանգարան և տեսել 1978-ի «Կրեպ դե ջինի» նմուշները» գործը: «Իմ կյանքը կիսվեց 2 մասի՝ տեսածից առաջ և հետո: Բայց մոտ 3 տարի պահանջվեց, որպեսզի ես կարողանայի գիտակցված օգտագործել նրա ժառանգությունը՝ սեփական զգեստները ստեղծելով: Ես հավաքել եմ շիֆոնի և նուրբ մետաքսի բոլոր նմուշները, որ կուտակվել էին վերջին 10 տարում»,-ասել է Նազարյանը:

Ըստ նրա, նա աշխատել է աղբի հետ, որը դիզայներները սովորաբար թափում են:

«Սկզբից հատուկ մկրատով կտրատել եմ շիֆոնի ուղղանկյուն թերթիկները, հետո անհրաժեշտ դասավորությամբ տեղադրել սովորական սպիտակ բամբակից կարված հագուստի վրա: Հետո արդեն դերձակները այդ նույն հաջորդականությամբ կարել են շիֆոնի թերթիկները կտորին»,-ասել է դիզայները: Նազարյանը նշել է, որ երկար ժամանակ տատանվում էր հավաքածուի որոշ տարրեր ստեղծելիս, ուստի մտորումները տևել են 8 ամիս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել