ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 25-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը պետք է հետաքննի Ուկրաինայի իշխանությունների գործողությունները, որոնք, Միացյալ Նահանգների ղեկավարի կարծիքով՝ աջակցություն են ցույց տվել դեմոկրատ Հիլարի Քլիանթոնին: Թրամփն այս մասին գրել Է Twitter ցանցի՝ իր անձնական Էջում:

«Թրամփի արշավի սաբոտաժի ուկրաինական ջանքերը «հանգիստ գործել են Քլինթոնի ուժեղացման համար»,- գրել Է Թրամփը:- Այնպես որ, որտեղ է հետաքննությունը, գլխավոր դատախազ»:

«Գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը շատ թույլ դիրքորոշում Է բռնել Հիլարի Քլինթոնի հանցագործությունների եւ նրանց նկատմամբ, ովքեր հետախուզական տեղեկատվության արտահոսեր են կատարում»,- հավելել Է ԱՄՆ-ի նախագահը:

«Խնդիրն այն Է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի պաշտոնակատարը եւ այն մարդը, որի պատասխանատվության ոլորտում Է գտնվում Քլինթոնի նկատմամբ հետաքննությունը, Էնդրյու Մակքեյբը, Հ(իլարի)ից 700 հազար դոլար Է ստացել կնոջ համար»,- հայտարարել Է Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել