Aysor.am-ը գրում է.
Կոալիցիայի ռազմաօդային ուժերը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ երկուշաբթի ռմբակոծել են Սիրիայի արևելքում գտնվող Դեր Զոր նահանգը: Այս մասին հայտնել է Սիրիայի SANA գործակալությունը, փոխանցում է ТАСС-ը:

Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Էլ Մայադին քաղաքի բնակելի թաղամասերին: Նշվել է, որ կան տասնյակ զոհեր և վիրավորներ, սակայն հստակ թիվ չի հաղորդվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել