Yerkir.am-ը գրում է.
Ծագումով թուրք,  գերմանաբնակ ռեժիսոր Ֆաթիհ Աքընը պատրաստվում է ֆիլմ նկարահանել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի կանանց թևի մասին, որոնք կռվում են Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության դեմ:

Ըստ Demokrathaber-ի՝ այդ մասին Աքընը հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում՝ տեղադրելով այդ մասին ազդարարող լուսանկար, որտեղ պատկերված է քուրդ կին զինյալ:

 «Ճնշեք ԻՊ-ին. աջակցեք ազատության համար կռվող YPG-ին և YPJ-ին: Պաշտպանեք Ժողովրդավարական հեղափոխությունը Ռոժավայում»,-գրված է եղել լուսանկարի վրա:

Հիշեցնենք, որ Աքընը հանդիսանում է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հատումը» ֆիլմի ռեժիսորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել