Մենք ո՛չ հասարակություն ենք, ո՛չ ազգ, ո՛չ նույնիսկ էթնոս: Մենք ժողովուրդ ենք, տարբեր տեղերից տարբեր ժամանակներում տարբեր պատճառներով Հայաստան եկած մարդիկ և նրանց ժառանգները:
Ազգայինը մշակութային-քաղաքական մեծ նախագիծ է, որի իրականացումը տարիներ է տևում:
Եթե նույնիսկ նախկինում մենք անցել ենք այդ ճանապարհը և ունեցել ենք որպես ազգ ապրելու փորձը, ապա չենք կարողացել փոխանցել այն սերունդներին ո՛չ կրթության, ո՛չ դաստիարակության միջոցով:
Ազգերն ամեն ինչ անում են նախօրոք:
Ժողովուրդները միշտ կանգնում են փաստի առաջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել